ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Առողջական աստղագուշակ
Հայտնի է, որ բժշկական աստղագուշակն առաջնորդվում է երկնային մարմինների դիրքով` ծննդյան պահից սկսած ու մատնանշում ամենահավանական հիվանդությունները, որոնք կարող են սպառնալ այդ ժամանակահատվածում ծնվածին: Իսկ առողջական աստղագուշակն ընդամենը կարող է նշել ձեր «թույլ տեղերն» ու հոգ տանել, որ ախտաբանական երևույթներ չզարգանան: Առողջական աստղագուշակի գլխավոր նպատակը դրանց կանխարգելումն է: Ուրեմն, ինչի՞ վրա է հարկավոր ուշադրություն դարձնել:
Խոյեր
Սա մտավոր կերպար է ու նրա ազդեցությունն առաջին հերթին տարածվում է գլխի վրա: Անհրաժեշտ է բավարար քուն ունենալ, ընդ որում` բնական, մտավոր ու ֆիզիկական հանգիստ, խաղաղ ու ներդաշնակ միջավայր: Խոյի առողջության վրա վատ են անդրադառնում վեճերը, տագնապները, ուղեղի գերլարվածությունը: Ցանկացած գրգռվածություն կարող է հավասարակշռությունից հանել Խոյին: Նրանք, ովքեր զգում են այդ ազդեցությունը, պետք է միշտ հետևեն իրենց, որպեսզի չհոգնեն ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ մտավոր: Պետք է կանոնավոր կերպով հերթագայել մտավորը ֆիզիկականով, խուսափել վեճերից: Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա այս դեպքում նույնպես պետք է ընտրել այնպիսի սնունդ, որը կբարելավի ուղեղի աշխատանքը. քիչ կենդանական սնունդ, ալկոհոլից հրաժարում, մաքուր օդ և ամենօրյա զբոսանք:
Հիմնականում Խոյերը շատ դժվար հիվանդներ են: Չնայած բարձր ջերմությանը, կենսունակությունը բարձր է, ու հիվանդությունից էլ շուտ են ապաքինվում:
Ցուլեր. այս նշանի համար խոցելի են կոկորդն ու սիրտը: Այս նշանը հակում ունի ծուլության, դրա համար հարկավոր է նրան ֆիզիկական ակտիվության վարժեցնել: Այդ հակումը կարող է հանգեցնել ֆիզիկական սակավաշարժության, գիրության ու մեծ ախորժակի: Ուստի խուսափեք յուղալի և կծու սննդից: Չափավորությունն այն կարևոր նախապայմանն է, որ պետք էպահպանել սննդի հարցում: Հուզումները, կտրուկ շարժումները հակացուցված են: Երբեք մի շտապեք, ասենք, տրանսպորտ նստելիս: Երաժշտությունը, ներդաշնակությունը խաղաղություն կբերեն: Գրիպանման հիվանդությունների դեպքում Ցուլերը, որպես բարդություն, ունենում են միջին ականջի բորբոքում: Հազվադեպ չեն կոկորդաբորբերն ու վզի ավշային հանգույցների բորբոքումները: Ուստի ժամանակին ու հնարավորության դեպքում կարգի բերեք նշագեղձերն ու ատամները:
Երկվորյակներ. շարժուն նշան է, ավելի մտավոր, քան ֆիզիկական: Խոցելի են թոքերն ու նյարդային համակարգը: Երկվորյակներին խորհուրդ է տրվում շնչառական վարժություններ կատարել: Ավելորդ ֆիզիկական ակտիվությունն ու մտավոր հուզումները վնասակար են նյարդային համակարգի համար: Գերհոգնածությունն այս նշանին կարող է հանգեցնել նյարդային հիվանդության: Երկվորյակները պետք է սովորեն ճիշտ շնչել:
Խեցգետին
Սա թույլ նշան է, շատ խոցելի արտաքին պայմանների նկատմամբ: Ստամոքսը ամենաթույլ տեղն է, հետևաբար պետք է սնվի լավ պատրաստված ու առողջ սննդով: Պետք է բացառել սպիրտային խմիչքները: Բոլոր հուզումներն ու անհանգստությունները կարող են մարսողական օրգանների խանգարումների հանգեցնել: Ուստի պետք է հետևել, որ միտքը հանգիստ լինի: Մրսելուց ու ցրտից զգուշանալ է պետք: Գերհոգնածությունից դուրս գալու համար բարերար են միջավայրի փոփոխությունը, ծովային ուղևորությունները: Այս նշանի ամենամեծ թերությունը երևակայությունն է: Խեցգետինը հակված է կարծելու, որ ինքը տառապում է ամեն տեսակի հիվանդություններով, այն դեպքում, երբ գրեթե կամ լրիվ առողջ է:
Առյուծ
Այս նշանի համար խոցելի է սիրտը: Հանգիստ ապրելակերպ, կարգուկանոն ու ներդաշնակ միջավայր, սրանք այն կարևոր նախապայմաններն են, որոնք կապահովեն Առյուծի համար խաղաղ ու առողջ կյանք: Պետք է մշակել հանգիստ սովորություններ, հետևել սննդակարգին, խուսափել կծու ու գրգռող սննդից, հուզումներից ու շտապողականությունից: Շատ կարևոր է արյան մաքրությունը: Խոցելի է նաև Առյուծի ողնաշարը. հետևեք կեցվածքին, քանի որ մեծ է սկոլիոզի հավանականությունը (ողնաշարի ծռություն): Ցուցված են ողնաշարի ճկունությանն ու մեջքի մկանների ամրացմանն ուղղված վարժությունները:
Կույսեր
Մտավոր նշան է, ու նրա մտքի վիճակը սերտորեն կապված է առողջականի հետ: Խոցելի է աղեստամոքսային տրակտը: Հակացուցված են տագնապները, անհանգստությունը, վիճակի փոփոխությունը: Թվարկված գործոնները կարող են նրան հավասարակշռությունից հանել: Կարևոր է սննդակարգը. կանոնավորությունն ամեն ինչում և սննդի մեջ, ահա թե ինչ է հարկավոր Կույսին: Աշխատանքն ուղիղ անդրադարձ է ունենում առողջության վրա: Նրանք տառապում են, եթե նյութականը վատ է, իսկ առողջությունը բավարար է կամ գերազանց, եթե նյութականը նույնպես բավարար է: Գործերի հաջողության դեպքում նա կարող է վայելել առողջ հոգին առողջ մարմնում: Կույսերին հաճախ խեղճացնում են աղիքները, հատկապես տասներկումատնյա աղիքը, որը եվրոպացի բժիշկները հաճախ երկրորդ ստամոքս են անվանում: Իսկ Հին արևելքի բժիշկներն այն անվանում էին օրգանիզմի գլխավոր էներգետիկ կենտրոն:
Կշեռք. սա նույնպես մտավոր նշան է: Խոցելի են երիկամները: Շատ կարևոր են ներդաշնակ միջավայրը, թարմ օդը, թեթև ֆիզիկական վարժությունները և մտքի հավասարակշռությունը: Լավ ինքնազգացողության համար հարկավոր է խուսափել բոլոր ավելորդություններից ինչպես սննդի, այնպես էլ հաճույքների մեջ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում խուսափել կոսմետիկայից` նկատի ունենալով այս նշանի հակումն ալերգիկ հիվանդությունների հանդեպ: Կշեռքների համար կարևոր է խմելու ջրի մաքրությունը, քանի որ որովայնային տիֆով կամ էլ աղիքային տրակտի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը նույնպես մեծ է: Հարկավոր է տաք պահել մեջքի ներքևի հատվածը: Խորհուրդ է տրվում ամրացնել մեջքի, հատկապես գոտկատեղի մկանները: Օգտակար է պարերով զբաղվելը:
Կարիճ
Այս նշանի համար վտանգ են ներկայացնում թափթփվածությունն ու չափի զգացման պակասը: Շատ հիվանդություններից կարելի է խուսափել միայն չափավորությամբ: Խոցելի են սիրտն ու կոկորդը: Հակում ունեն վարակների նկատմամբ: Համաճարակների ժամանակ խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել, քանի որ մագնիսական, քաշող բնույթի պատճառով նա նման հիվանդություննով վարակվելու հակում ունի: Հարկավոր է խուսափել կծու և գրգռող սննդից: Ամենօրյա սառը ցնցուղը հրաշալի միջոց է տոնուսը բարձրացնելու ու արտազատիչ ֆունկցիան կարգավորելու համար: Պետք է հետևել ճիշտ շնչառությանը, խուսափել փորկապություն առաջացնող երևույթներից, հետևել երիկամների ու միզափամփուշտի աշխատանքին: Հնարավոր են նաև լյարդի, լեղապարկի ու երիկամների ֆունկցիայի խանգարումներ:
Աղեղնավոր
Շարժուն նշան է, խոցելի են նյարդային համակարգն ու ազդրերը: Առողջության ամրապնդման համար հարկավոր է ակտիվ հանգիստ ունենալ, հեծանվավազք, ձիասպորտ ու ցանկացած այլ տիպի մարզաձևերով զբաղվել, սակայն` չափավոր: Չափավորությունը կարևոր նախապայման է, քանի որ այս նշանին հատուկ են գերակտիվությունը, շտապողականությունը և շատ ջանք ներդնելը: Իսկ եթե առողջական խնդիրներ են ծագել, ապա դեղորայքից առավել դրական ազդեցություն են ունենում զբոսանքները: Այս մարդիկ պետք է խուսափեն դժբախտ պատահարներից, վնասվելուց, վիրավորվելուց, խայթոցներից ու սմբակահարվելուց: Արյունը հարկավոր է մաքուր պահել: Աղեղնավորի առողջական վիճակը մեծապես կախված է հոգեկանից: Անհաջողակների դիմադրողականությունը կտրուկ ընկնում է: Աջ կողատակի ցավը կարող է հուշել լյարդի ֆունկցիայի խանգարման մասին:
Այծեղջյուր
Սա թույլ նշան է, որը ղեկավարվում է ծնկներով ու մաշկով: Հակում ունեն դեպրեսիաների ու մելամաղձության: Պետք է խուսափել ունայնությունից, դժգոհություն, կասկածամտություն ծնող հիվանդագին տպավորություններից: Մրսածություն ու սառեցում. սրանք խիստ հակացուցված են: Ուրախ ընկերական միջավայրն ու ֆիզիկական ակտիվությունը անհրաժեշտ են լավ վիճակում լինելու համար: Հակացուցված է խոնավ օդը: Հնարավոր է, որ դժվարությամբ տրվեն լողն ու գիմնաստիկան , սակայն դրանք այն ձևերն են, որոնք անհրաժեշտ են ողնաշարի ճկունության ու հոդերի շարժունակության համար:
Ջրհոս
Այս նշանի միտքը պետք է ազատ լինի տագնապից ու անհանգստությունից: Արյունը պետք է մաքուր պահել: Շատ մաքուր օդ, ներդաշնակ միջավայր, կանոնավոր մտավոր վարժություններ, ահա այն, ինչ անհրաժեշտ է այս նշանին: Հետևեք տեսողությանը, քանի որ աչքերը շատ զգայուն են, ու ցանկացած անհանգստության ժամանակ դիմեք ակնաբույժի: Ջրհոսների մոտ ցնցումներ են լինում, ինչը խոսում է կալցիումի պակասի մասին:
Ձկներ
Խոցելի են կրունկները: Շարժուն նշան է, չափազանց հուզումները, անհանգստությունը թուլացնում են օրգանիզմն ու հանգեցնում ֆունկցիոնալ խանգարումների: Հետևել հիգիենային ու ցուցաբերել չափավորություն: Առաջարկվում է խուսափել հեղուկի ավելցուկից, գրգռող ու արբեցնող խմիչքից: Այս նշանը վարակիչ հիվանդությունների հակում ունի: Ուստի խիստ զգույշ եղեք համաճարակների ժամանակ: Ձկներին շատ օգտակար է ոտաբոբիկ զբոսանքը: Կարևորվում է հարմարավետ կոշիկը: Սակայն թույլ ոտքերը հարցի արտաքին կողմն են: Մենք արդեն գիտենք, որ բոլոր մկաններին ու ջլերին ղեկավարողը լյարդն ու լեղապարկն են: Հարկ է ավելացնել, որ երկար ոտքի վրա կանգնել չկարողանալը խոսում է երիկամներում ու միզափամփուշտում կենսաէներգետիկայի խախտման մասին: Ահա թե ինչու չի կարելի ամեն ինչ վերագրել հարթաթաթությանը: Դա ևս ապացուցում է, որ օրգանիզմում հենց այնպես ոչինչ չի լինում:
Կարդացեք նաև
Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
Արդյոք ճի՞շտ է, որ կանոնավոր կերպով միս օգտագործողներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս: Արդյո՞ք միսը փոխում է մարդու հոտը: Շատ գիտնականներ ցանկացել են պատասխաններ գտնել այդ հարցերին եւ մի...
JPLiving SilverBamboo-ն դա ինքնամաքրվող սրբիչ է, իսկ ապագայում հնարավոր է նաև` հագուստ: Այժմ JPLiving SilverBamboo նախագիծը ֆինանսավորում է հավաքում Kickstarter-ում, հայտնում է newsyou.info-ն...
Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...
Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...
Եվս մեկ առասպել կարող է վերջնականապես պսակազերծվել՝ ԱՄՆ-ում հետազոտողներն ապացույցներ են գտել, որ կեղտոտ շրջակա միջավայրը, չնայած տարածված տեսակետին, այնքան վնասակար չէ, որքան մենք ենք պատկերացնում...
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...
Ձեռքերը չորացնելու մեքենայացված էլեկտրական սարքերի արտադրողները պնդում են, որ իրենց գյուտերը հիգիենիկ են եւ մի շարք առավելություններ ունեն սրբիչների դեմ: Արդյո՞ք այդպես է: Journal of Applied Microbiology...
Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...
Խոնավ անձեռոցիկներ օգտագործելուց հետո շատերի մոտ քոր և գրգռվածություն է առաջանում: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը կարող է դրանցում առկա ֆորմալդեհիդը լինել: Արտադրողներն այն անձեռոցիկների մեջ են հավելում...
Healthyfoodstar.com-ը ներկայացրել է ատամների սպիտակեցմանը նպաստող բնական միջոցներից մեկը, որն ընդամենը մեկ բաղադրիչ է պահանջում: Ինչպես գրում է աղբյուրը, մշտապես փայլուն ժպիտ ունենալուն կօգնի սովորական խնձորի քացախը...
Ամերիկյան ընկերությունը հետաքրքիր գուլպաներ է ստեղծել, որի հյուսվածքները չեն ներծծում քրտինքն ու օգնում են վերացնել ոտքերի տհաճ հոտը: Y Athletics ընկերության գուլպաները ստեղծված են ավստրալիական մերինոս տեսակի գառների բրդից...
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբակտերիալ օճառները վնասակար են առողջության համար: Պարզվել է, որ մեր մաշկի մեջ կան մանրէներ, որոնք կարող են պայքարել կնճիռների և պիգմենտացիաների դեմ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն